25 Օգոստոսի 2011, 1213 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1638-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «զ» ենթակետը.
2) 3-րդ կետի «ա» ենթակետում «3-րդ մասում» բառերը փոխարինել «3-րդ մասի «ա», «գ» և «դ» կետերում» բառերով.
3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացները բարձր ցուցանիշներով ավարտած և դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան որակավորում ստացած, սակայն թափուր հաստիքների պատճառով պաշտոնի չնշանակված անձինք:».
4) 4-րդ կետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում» բառերով.
5) 5-րդ կետում «3-րդ կետում նշված դեպքի» բառերը փոխարինել «3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերի» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «ե» ենթակետը.
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգի 2-րդ կետի «ե» ենթակետում և 3-րդ կետում նշված անձանց դիմումին կից ներկայացվելիք փաստաթղթերն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը:».
8) 8-րդ կետում «ընթացքում դիվանագիտական ծառայության հաշվարկված ստաժը» բառերը փոխարինել «ժամկետը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: