Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1211 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզի տարածքում (միջհամայնքային) հողաշինարարությունն իրականացվում է մարզերի հողային պաշարների կառավարման սխեմայի միջոցով, որը սահմանում է համայնքների վարչական սահմանների, հանգստի գոտիների, առողջարանային, պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքների, օգտակար հանածոների հանքավայրերի սահմանազատման հիմնավորումները, ճշգրտումն ու նկարագրությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր