25 Օգոստոսի 2011, 1204 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 75-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի <<Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը հաստատելու մասին>> N 354-Ն որոշման 1-ին կետով հաստատված` կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Ջրօգտագործողները սույն կարգի համաձայն մշակված ջրօգտագործման անհատական նորմաները ներկայացնում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին` հաստատման:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր