25 Օգոստոսի 2011, 1200 - Ա
ԳԵՎՈՐԳ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գևորգ Արտաշեսի Բախշյանին (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 14-ին (հասցեն` քաղ. Երևան, Արշակունյաց 42, բն. 23): 2011 թվականին ընդունվել է Պեկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (որը բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է) մագիստրատուրա` «Ձեռնարկությունների կառավարում» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: