11 Օգոստոսի 2011, 1196 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1018-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «կազմակերպության «Նուբարաշեն» մասնաճյուղի շենքի ընթացիկ» բառերը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) որոշման N 3 հավելվածից հանել «Նուբարաշեն» մասնաճյուղի շենքի ընթացիկ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: