Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 362 - Ա

ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ջութակահար Հայկ Սահակյանն ուսանում  է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մանհեյմ քաղաքի երաժշտության և կերպարվեստի բարձրագույն դպրոցի ջութակի դասարանում, ինչպես նաև նրա բացառիկ ընդունակություններն ու երաժշտարվեստի կատարողական բնագավառում խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.       

Հայկ Սողոմոնի Սահակյանին (ծնվ.` 1978 թ., (քաղ. Երևան, Շրջանային 2/3 շենք,      բն. 6) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2004 թվականի աշնանային զորակոչը: