Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2011, 1195 - Ա

ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս ԻՆ

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` «Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանին հարակից տարածքում` միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց կառուցելու նպատակով առանց մրցույթի, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 5853.25 քառ. մետր մակերեսով 01-006-147-026 կադաստրային ծածկագրով հողամասը: