Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2011, 1189 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «10. Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով 2011 թվականին ձեռք բերվող մարզագույքի (այսուհետ` մարզագույք) ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մարզագույքի բաշխման ցանկը՝ ըստ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ մարզագույքը սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով:
 

Հավելված