Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2011, 1180 - Ն

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Տարահանման միջոցառումների մեթոդական ղեկավարումը և տարահանման նախապատրաստման նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» N 746 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված