Կառավարության որոշումներ

11 Օգոստոսի 2011, 1150 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան և համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին»
N 372 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Նոտարները նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի փոխարեն պետական տուրք վճարողին տրամադրում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Կանխիկ գանձվող պետական տուրքի գումարները նոտարի կողմից բանկ են մուծվում (բյուջե փոխանցվում) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: