11 Օգոստոսի 2011, 1145 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների ղեկավարներին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիքը պահանջել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևին համա-պատասխան:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում երաշխիք պահանջելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված երաշխիքի օրինակելի ձևը:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված