Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2011, 1151 - Ն

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին ու «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Սիզավետի, Սարագյուղի, Կրասարի, Ալվարի, Աղվորիկի, Արդենիսի, Բերդաշենի, Զորակերտի, Ծաղկուտի, Գառնառիճի, Շաղիկի, Զարիշատի, Ամասիայի գյուղական համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը և գոտևորման սխեման` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, և տարածքի չափը` 21179.3 հեկտար:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան համայնքային սեփականություն հանդիսացող` 3608.4 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող հողամասերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով իրականացնելուց հետո այդ հողամասերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 96.0 հեկտար արոտավայր.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 39.5 հեկտար արոտավայր.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 52.3 հեկտար, որից` 49.10 հեկտար արոտավայր, 3.20 հեկտար այլ հողատեսքեր.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աղվորիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 51.7 հեկտար խոտհարք.
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արդենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 94.2 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 80.7 հեկտար, որից` 32.90 հեկտար արոտավայր, 41.9 հեկտար խոտհարք, 5.9 հեկտար վարելահող,
բ. ջրային հողեր` 11.30 հեկտար,
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 2.20 հեկտար.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 506.7 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 502.9, որից` 392.80 հեկտար արոտավայր, 32.7 հեկտար խոտհարք, 58.3 հեկտար վարելահող, 19.10 հեկտար այլ հողատեսքեր,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 3.80 հեկտար.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զորակերտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 21.60 հեկտար այլ հողատեսքեր.
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 611.2 հեկտար, որից` 492.0 հեկտար արոտավայր, 33.7 հեկտար խոտհարք, 79.9 հեկտար վարելահող, 5.60 հեկտար այլ հողատեսքեր.
9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 1024.5 հեկտար, որից` 729.70 հեկտար արոտավայր, 192.7 հեկտար խոտհարք, 94.3 հեկտար վարելահող, 7.80 հեկտար այլ հողատեսքեր.
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից 559.30 հեկտար, որից` 211.20 հեկտար արոտավայր, 320.9 հեկտար խոտհարք, 9.0 հեկտար վարելահող, 18.20 հեկտար այլ հողատեսքեր.
11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 539.0 հեկտար, որից` 460.70 հեկտար արոտավայր, 38.3 հեկտար խոտհարք, 36.7 հեկտար վարելահող, 3.30 հեկտար այլ հողատեսքեր.
12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 12.4 հեկտար, որից` 11.10 հեկտար արոտավայր, 1.30 հեկտար այլ հողատեսքեր:
4. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` պետական սեփականություն հանդիսացող 15316.1 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 784.20 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 782.8 հեկտար, որից` 479.20 հեկտար արոտավայր, 303.60 հեկտար այլ հողատեսքեր,
բ. 1.0 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր,
գ. 0.40 հեկտար ջրային հողեր.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 891.1 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 889.7 հեկտար, որից` 757.50 հեկտար արոտավայր, 132.20 հեկտար այլ հողատեսքեր,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 0.70 հեկտար,
գ. ջրային հողեր` 0.70 հեկտար.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սիզավետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2130.7 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2128 հեկտար, որից` 1551.40 հեկտար արոտավայր, 68.30 հեկտար խոտհարք, 508.30 հեկտար այլ հողատեսքեր,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 1.10 հեկտար,
գ. ջրային հողեր` 1.60 հեկտար.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 1466.5 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 1465.7 հեկտար, որից` 949.10 հեկտար արոտավայր, 516.6 հեկտար այլ հողատեսքեր,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 0.8 հեկտար.
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 92.2 հեկտար անտառային հողեր.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 369.4 հեկտար, որից` 362.4 հեկտար արոտավայր, 7.0 հեկտար այլ հողատեսքեր.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արդենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող ջրային հողերից` 1.4 հեկտար.
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 231.8 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 109.2 հեկտար խոտհարք,
բ. անտառային հողեր` 120.0 հեկտար,
գ. ջրային հողեր` 2.60 հեկտար.
9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2201.1 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2178.8 հեկտար, որից` 1459.60 հեկտար արոտավայր, 41.0 հեկտար խոտհարք, 3.3 հեկտար վարելահող, 674.90 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողեր` 20.10 հեկտար,
գ. ջրային հողեր` 2.20 հեկտար.
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2904.2 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2820.70 հեկտար, որից` 2203.30 հեկտար արոտավայր, 537.3 հեկտար խոտհարք, 80.10 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողեր` 33.20 հեկտար,
գ. ջրային հողեր` 2.10 հեկտար,
դ. հատուկ նշանակության հողեր` 48.20 հեկտար.
11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3407.1 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 3317.4 հեկտար, որից` 2894.00 հեկտար արոտավայր, 134.5 հեկտար խոտհարք, 56.4 հեկտար վարելահող, 232.50 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողեր` 59.20 հեկտար,
գ. հատուկ նշանակության հողեր` 30.50 հեկտար.
12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 829.6 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 763.7, որից` 642.0 հեկտար արոտավայր, 10.4 հեկտար խոտհարք, 81.2 հեկտար վարելահող, 30.10 հեկտար այլ հողատեսքեր,
բ. ջրային հողեր` 3.10 հեկտար,
գ. հատուկ նշանակության հողեր` 62.80 հեկտար.
13) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 6.8 հեկտար անտառային հողեր:
5. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 613.60 հեկտար, Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 375.40 հեկտար, Զորակերտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 294.20 հեկտար, Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 258.70 հեկտար, Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 286.60 հեկտար և Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 426.30 հեկտար, ընդամենը` 2254.80 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ապահովելով դրանց գործառնական նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` չորսամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից բխող պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված