Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1140 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմա-կերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպա-տակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա-րարությանը «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով հատկացնել ոչ ավելի, քան 55,155.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից 2011 թվականի ինն ամսում՝ 40,118.8 հազ. դրամ:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2010 թվականի տարեկան գործունեության արդյունքներով՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 1,966.8 հազ. դրամ, և 2011 թվականի գործունեության արդյունքներով՝ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 33,828.5 հազ. դրամ.
2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2010 թվականի տարեկան գործունեության արդյունքներով՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված ընկերություննրի կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար՝ 120.5 հազ. դրամ, և 2011 թվականի գործունեության արդյունքներով՝ տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 19,359.7 հազ. դրամ:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետու-թյան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված՝
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2010 և 2011 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով` ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված՝ վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2010 և 2011 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով՝ ընկերությունների կողմից` որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված՝ վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2010 և 2011 թվականների պետական բյուջեներ փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.
4) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան՝ 2011 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 4 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված