29 Հունիսի 2005, 928 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 996.2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 993.5 հեկտարը, որից` 86.8 հեկտար վարելահող, 345 հեկտար արոտավայր, 561.7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 2.7 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
2. Քաղաքացիների սեփականությունը համարվող 2.7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել`
ա) 1.2 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
բ) 1.5 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ավտովերանորոգման արհեստանոց կառուցելու համար: