28 Հուլիսի 2011, 1131 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ- ՏԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱ¬- ԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության ռեեստրի վարման և վերահսկողության բաժնի վերակազմակերպման միջոցով ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում`
ա. 20-րդ ենթակետը «հրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական անվտանգության» բառերով.
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին ենթակետով.
«20.1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը.».
2) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում՝
ա. «Պետական հրդեհային տեսչություն» բառերը փոխարինել «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն» բառերով,
բ. բաժինը լրացնել «Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն» տողով:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչությունը կարող է ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված