28 Հուլիսի 2011, 1130 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ ՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 302-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 5-րդ կետում «Աբովյան 196» բառերը փոխարինել «Աբովյան 296» բառերով.
3) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության և հակահրդեհային փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրում:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված՝ տեխնիկական անվտան-գության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «(շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվաց-վող, ապամոնտաժվող)» բառերը փոխարինել «, շահագործման նպատակով նախապատ-րաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող,» բառերով.
2) 2-րդ կետը «վերամշակման» բառից հետո լրացնել «ջրային համակարգերի,» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային կենտրոն), ինչպես նաև հավատարմագրված անձինք: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանա-կության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխ-նիկական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:».
4) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախա-րարության (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի հավատարմագրման և լիցենզա-վորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):».
5) 7-րդ կետը «տեղեկացնում է» բառերից հետո լրացնել «գործակալությանը և» բառերով.
6) չեղյալ ճանաչել 8-րդ կետը.
7) 9-րդ կետի «Խոշոր տեխնածին վթարների դեպքում, հաշվի առնելով դրանց բնույթը, հանձնախմբում կարող են ընդգրկվել նաև այլ մարմինների փորձագետները:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից մեկօրյա ժամկետում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել գործակալության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ազգային կենտրոնի, հավատարմագրված անձանց և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:».
8) 12-րդ կետը «4-օրյա» բառերից հետո լրացնել «, իսկ հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը ոչ ավելի, քան 10-օրյա» բառերով.
9) 14-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «գործակա-լություն» բառով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից եզրակացությունը հաստատվելուց հետո գործակալությունը հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության եզրակացությանը տալիս է սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով ազգային կենտրոնի համար սահմանված ընթացք:».
10) 15-րդ կետում «ազգային կենտրոնում» բառերը փոխարինել «գործակալու-թյունում» բառով.
11) 16-րդ կետում «եզրակացությունը կարող է» բառերը փոխարինել «և հանձնա-ժողովի եզրակացությունները կարող են» բառերով.
12) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: