28 Հուլիսի 2011, 1128 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում» ծրագրով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի N 2 ավագ դպրոցի շենքի հիմնանորոգման համար ֆինանսավորված 14,891.442 հազ. դրամ գումարը վերաձևակերպել՝ որպես 09 բաժնի 06 խմբի 01 դասի «06. Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի N 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման համար իրականացված ֆինանսավորում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի N 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված