Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1183 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավի-ճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակեր-պելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում, տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «պետական հրդեհային տեսչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետը և 8-րդ կետի «ա» ենթակետը «հրդեհային» բառից հետո, իսկ 8-րդ կետի «ժբ» ենթակետը «հակահրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական» բառերով,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1», «ա.2», «ա.3» ենթակետերով.
«ա.1) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված վերահսկողության իրականացում.
ա.2) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելում, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի արձակում.
ա.3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգով նախատեսված պարբերական գնահատման իրականացումը.»,
գ. 8-րդ կետի «ժդ» ենթակետը «հրդեհի» բառից հետո լրացնել «կամ տեխնածին այլ վթարի» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության` տեսչության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժինը և հրդեհների հետաքննության բաժինը համապատասխանաբար վերանվանել հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժին ու հետաքննության և վարչական վարույթի բաժին.
4) որոշման N 2 հավելվածում`
ա. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Տեսչության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժին» և «Հրդեհների հետաքննության բաժին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժին» ու «Հետաքննության և վարչական վարույթի բաժին» բառերով,
բ. «II. Տարածքային մարմիններ» բաժինը «հրդեհային» բառից հետո լրացնել «և տեխնիկական անվտանգության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: