Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 912 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի`

1) Ախլաթյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ձ հավելվածների,

2) Բնունիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2ձ հավելվածների,

3) Գուդեմնիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3ձ հավելվածների,

4) Գորայքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4ձ հավելվածների,

5) Լիճքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5ձ հավելվածների,

6) Կուրիսի գյուղական համայնք ի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 6ձ հավելվածների,

7) Վահրավարի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 7ձ հավելվածների,

8) Վաղատնիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 8 և 8 հավելվածների,

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա` հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշմամբ սահմանված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։