11 Օգոստոսի 2011, 1137 - Ա
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Նկատի ունենալով կոնտրաբասահար Սարգիս Բալբաբյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սարգիս Արտավազդի Բալբաբյանին (ծնվ.` 1988 թ. հուլիսի 12-ին, հասցեն` քաղ. Երևան, Ավան, 14-րդ փող., տուն 33) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր