4 Օգոստոսի 2011, 1105 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31- Ի N 1399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ¬ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները».
2) 7-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անհրաժեշտ է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն որպես սերտիֆիկացման մարմիններ հավատարմագրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք բավարարում են նաև հետևյալ պահանջները՝
1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ.
2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:»։
3) 69-րդ կետի «թ» ենթակետում «կաթսայի բոլոր կորուստների գումարային արժեքի քանորդով» բառերը փոխարինել «մեկից հանած կաթսայի բոլոր գումարային կորուստների արժեքը` տարբերության քանորդով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: