4 Օգոստոսի 2011, 1096 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.
2) որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերը, հավելվածի 1-ին, 3-րդ, 9-րդ և 10-րդ կետերը և եզրակացության վերնագիրը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.
3) եզրակացության աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« 4. 100190910 Փափուկ ցորեն և մեսլին սերմացու
5. 100510 Եգիպտացորենի սերմացու
6. 1207 Յուղատու բույսերի սերմեր և պտուղներ
7. 1209 Սերմեր, պտուղներ և հատիկներ ցանքի համար »։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: