28 Հուլիսի 2011, 1090 - Ա
«ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՒՇ-2 ԹԱՂԱՄԱՍԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում անցկացված «Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերում» մրցույթի արդյունքները` համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) «Ախուրյանի Կոոպշին», «Մ և ԱԱ», «Ռուսլան Համբարյան» սահմանափակ պատաս-խանատվությամբ, «Անդրեաս և ընկերներ» փակ բաժնետիրական ընկերությունները 1980492175 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ: