4 Օգոստոսի 2011, 1095 - Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 07 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 և «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածներով նախատեսված համապատասխանաբար 74000.0 և 3000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքներով աշխատանքները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: