7 Հուլիսի 2011, 1071 - Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՔԱՅԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ) ՀՈՐԵՐԻՑ ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑ ՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերը պետք է տեղադրվեն ու կնքվեն, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված ջրաչափիչ սարքերը սույն որոշման պահանջներին պետք է համապատասխանեցվեն ու կնքվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ համաձայն ջրօգտագործողի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված