Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1077 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 533-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 533-Ն որոշման 1-ին կետում «Բյուրականի գյուղական համայնքի» բառերը փոխարինել «Անտառուտի գյուղական համայնքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: