30 Հունիսի 2011, 1051 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիաալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` վեցամսյա ժամկետում գույքագրել և ամփոփել սույն որոշման հավելվածում նշված համայնքներում գոյություն ունեցող բնակարանային ֆոնդում բնակությունից ազատ բնակարանների (բնակելի տների) ու անավարտ շինարարության բնակելի տների վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների պահանջարկը բավարարելու ուղղությամբ: