28 Հուլիսի 2011, 1039 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի <<ժգ>> ենթակետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի <<Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին>> N 1588-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունը (այսուհետև` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ծառայություններ ընդերքի ուսումնասիրման, երկրաբանատնտեսագիտական գնահատման և շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:>>
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման և երկրաբանատնտեսագիտական գնահատման բնագավառում պետության և ընդերքօգտագործողների շահերի հավասարակշռության ապահովումը,
բ) ընդերքի ռեսուրսային և տնտեսական ներուժի գնահատականների արժանահավատության ապահովումը:>>.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննություն` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ,
բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ,
գ) շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառման նյութերի փորձաքննություն` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ:>>.
4) 12-րդ կետի <<ե>>, <<զ>> և <<ժա>> ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 15-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կառուցվածքում ստեղծել նոր` օգտակար հանածոների պաշարների շարժի բաժին: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
<<Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժին>>:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` վեցամսյա ժամկետում ապահովել հետևյալ իրավական ակտերի ընդունումը`
1) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացին անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգը.
2) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի և (կամ) պաշարների հաստատման կանոնակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: