28 Հուլիսի 2011, 1059 - Ն
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Uահմանել, որ՝
1) uույն որոշմամբ հիմնադրվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից.
2) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրենը պաշտոնի նշանակվելուց հետո մեկամսյա ժամկետում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 39 արձանագրությամբ հավանության արժանացած՝ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրից բխող, ինչպես նաև հիմնադրամի խնդիրների իրականացումն ապահովող տարեկան գործունեության միջոցառումների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հանձնել մեկ համակարգիչ` որպես հիմնադրի գույքային կամավոր վճար, և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` հանրային իրազեկման համար հատկացված միջոցներից 8000 հազ. դրամ ուղղել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը (գույքային ներդրման եղանակով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: