Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1058 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվողականությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` բուժհիմնարկներ) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բուժհիմնարկների տարեկան հաշվետվություններն ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի վերջը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված