Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա, 2011 թվականի հունվարի 20-ի N 26-Ա և 2011 թվականի մայիսի 20-ի N 681-Ա որո-շումները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 4–րդ կետի 24-րդ ենթակետին, 2011 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հա-սարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ ենթակետով.
«29) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր» ծախսային ծրագրով (բաժին 01, խումբ 06, դաս 01, ծրագիր 18) նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել ծախսեր նաև «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի գծով:»:
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մա-սին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում» բառերով և նշված աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված