Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1042 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածում`
ա. «Ծրագրի գումարը` 96.0 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Ծրագրի գումարը` 103.5 մլրդ դրամ» բառերով,
բ. «66.5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «74.0 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլար» բառերով,
գ. «Բաղադրիչ 1. Ֆինանսաբանկային համակարգի վարկավորում» բաժնի չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Գյուղատնտեսական վարկեր` 7.5 մլրդ դրամ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին հատկացնել 7,500,000.0 հազ. դրամ:
3. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված