28 Հուլիսի 2011, 1040 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 2307-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանվում է առնվազն 240, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 180 կրեդիտ:».
2) չորրորդ պարբերությունում «180» թիվը փոխարինել «240» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: