28 Հուլիսի 2011, 1037 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 257-Ն որոշման 1-ին կետի և 4-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մաuին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի 11-րդ կետի երրորդ պարբերությունում «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն որոշման N 4 հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետներում:» բառերով.
2) N 4 հավելվածի`
ա. 5-րդ կետից հանել «15-օրյա ժամկետում» բառերը, իսկ «հիմնավորումը» բառից հետո կետը լրացնել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնու-թյան աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում, III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա, իսկ IV և V կատեգորիաների օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:» բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
«9. Սույն կարգը խախտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: