28 Հուլիսի 2011, 1032 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 44-րդ կետը «սեղանի խաղեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ զառով խաղերի)» բառերով.
2) 89-րդ կետը «կացարան» բառից առաջ լրացնել «խուց,» բառով.
3) 93-րդ կետից հանել «կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ հանձնվում են վերջինիս մատնանշած անձին» բառերը.
4) 152-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդա-կությամբ նոր պարբերությամբ.
«Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայ-նության դեպքում։».
5) 162-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։».
6) ուժը կորցրած ճանաչել 163-րդ կետի 4-րդ ենթակետը.
7) 209-րդ կետում «հարազատները» բառը փոխարինել «մերձավոր ազգականները» բառերով.
8) N 2 ձևի ցանկի 16-րդ կետի «ժ» ենթակետը «խաղաթղթերի» բառից հետո լրացնել «, զառի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: