Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 1029 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման և կապի վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով կապի և տեղեկատվայնացման վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման N 2 հավել-վածի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշ-խատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի`
1) «Տեղեկատվայնացման վարչություն» տողը հանել.
2) «Կապի վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կապի և տեղեկատվայնացման վարչություն»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից