Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1038 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում լրացուցիչ հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 10000 օրինակ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2011 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):