Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1035 - Ա

ՀԵՆՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱԷԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հենրիկ Կարենի Մելքոնյանին (ծնվ.՝ 1988 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Մուրացանի 113/1, բն. 8 ), Աշոտ Ռոբերտի Մնացականյանին (ծնվ.՝ 1987 թվականի հուլիսի 3-ին, քաղ. Երևան, Ամիրյան 20, բն. 19), Ռաֆաէլ Սերգեի Հարությունյանին (ծնվ.՝ 1989 թվականի մայիսի 18-ին, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 18) տալ տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ 2011 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված կրթաթոշակային ծրագրով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը: