Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 1024 - Ն

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիա-լական ապահովության պետական ծառայությունն է:
2. Հաստատել`
1) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) գործատուի` վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման համար հիմք համարվելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.
7) ժամանակավոր անաշխատունակության նպաստն ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.
8) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարված նպաստի գումարը վճարելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի <<Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> N 571-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված