Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2011, 1023 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԻՎ 2979-ԱՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԹԻՎ 3920-ԱՄ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ 4267-ԱՄ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ 4178-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱ-ՁԱՅՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ MDTF 058076 ԴՐԱՄԱ¬ՇՆՈՐ-ՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱ¬ՁԱՅՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ - ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակեր-պությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղական ինքնակա-ռավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը և «Բաժնե-տիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդ-վածը` Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազ-գային ընկերակցության միջև ստորագրված «Առողջապահության ֆինանսավորում և առողջության առաջնային պահպանման զարգացում», «Առողջապահական համակարգի արդիականացում», «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր», «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» և «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» վարկային, ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակ-ներում իրականացված ծրագրերի համաձայն կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի ու տարածքների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրա-պետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահ-պանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիակա-նացում» թիվ 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում՝
1) նոր կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) նորոգված շենքերից յուրաքանչյուրի վերանորոգման արժեքով ավելացնել սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված՝ 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատությունների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված շենքերի հաշվեկշռային արժեքները.
3) համայնքային ենթակայության բժշկական հաստատությունների համար կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, նվիրաբերել համայնքներին` համաձայն N 3 հավելվածի, կառուցված շենքերում բացառապես առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցելու նպատակով.
4) մարզային և համայնքային ենթակայության բժշկական հաստատությունների նորոգված շենքերից յուրաքանչյուրի վերանորոգման արժեքով ավելացնել սույն որոշման N 4 հավելվածում ներկայացված և համայնքների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված շենքերի հաշվեկշռային արժեքները:
2. «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում պետական բժշկական հաստատությունների համար շենքերի կառուցման կամ նորոգման նպատակով կատարված ծախսումների չափով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված՝ մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների կանոնադրական կապիտալները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում իրավաբանական անձի առանձին կարգավիճակ չունեցող բժշկական ամբուլատորիաների համար կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատություններին` համաձայն N 5 հավելվածի, համապատասխան չափով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնելով կազմակերպությունների կանոնադրական կապիտալները:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային և «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի նոր կառուցված՝ պետական սեփականություն հանդիսացող շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 6 հավելվածի.
2) «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել շենքի վերանորոգման` 30,520,476.10 դրամ արժեքով` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով.
3) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,119,586.30 դրամով:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 290,308,794.00 դրամով` համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:
6. «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում վերանորոգված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 402,656,047.00 դրամով` համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված՝ նոր կառուցված շենքերը համապատասխան շահառու կազմակերպություններին սույն որոշմամբ նախատեսված իրավունքով հանձնելը` ապահովել շենքերի սեփականության իրավունքի գրանցումը Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի անվանմամբ: Պետական գրանցումն իրականացնել համապատասխան մարզերի կամ համայնքների միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին` ապահովել «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ և «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային, ինչպես նաև «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կառուցված, վերակառուցված կամ նորոգված և սույն որոշման NN 1, 2, 3, 4, և 5 հավելվածներով, ինչպես նաև սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված շենքերի ու տարածքների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` գույքի և դրա նկատմամբ իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գրանցումն իրականացնել` հիմք ընդունելով կառուցված կամ վերանորոգված շինարարական օբյեկտներն ընդունող և շահագործման հանձնող հանձնաժողովի ակտում նշված շենքերի մակերեսների չափերը:
10. Շահառու հանդիսացող իրավաբանական անձանց` հաշվապահական ձևակերպումներն իրականացնել` հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված շենքերի մաշվածությունը:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ և «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում կառուցված և սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շենքերը սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող կազմակերպությունների հետ` պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ ծրագրերի շրջանակներում կառուցված և սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շենքերի վերաբերյալ նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ղեկավարների հետ` պայմանագրերում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան համայնքների միջոցների հաշվին:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված