21 Հուլիսի 2011, 1021 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 6.037 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել`
1) համայնքային սեփականություն հանդիսացող 5.887 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խառը և հասարակական կառուցապատման համար, այդ թվում՝
ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 4.28 հեկտար, որից՝ 2.99 հեկտարը՝ խառը կառուցապատման, 1.29 հեկտարը` ընդհանուր օգտագործման համար,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.66 հեկտար, որից՝ 0.29 հեկտարը՝ խառը կառուցապատման, 0.37 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար,
գ. հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.787 հեկտար` խառը կառուցա-պատման համար,
դ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0.16 հեկտար` հասարակական կառուցապատման համար.
2) պետական սեփականություն հանդիսացող`
ա. անտառային հողերից 0.06 հեկտարը` հասարակական կառուցապատման համար,
բ. հատուկ նշանակության հողերից 0.09 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական կառուցապատման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: