21 Հուլիսի 2011, 1016 - Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատ-ման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ոչ պարենային ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերի վրա.
2) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային ապրանքների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: