Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2011, 990 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ UԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը` սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) uույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված, Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս թերի են, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել են`
ա. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու նախագիծը,
բ. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու նախագիծը:
2. Uահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Արարատի մարզպետը.
2) uեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2013 թվականի հունվարի 1-ն է.
3) uույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) uույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Արարատի մարզպետը.
5) uույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) uեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևան քաղաքի վարչական սահմաններում Երևանի քաղաքապետն է, իսկ Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Արարատի մարզպետը:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արարատի մարզպետին՝
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված, համապատասխանաբար Երևան քաղաքի վարչական սահմաններում և Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող uեփականության uեփականատերերին և օտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված