21 Հուլիսի 2011, 1010 - Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 60 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 21-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով իրեն ամրացված` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տարածքները «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հանձնել վարձակալության` 10 տարի ժամկետով`
1) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից 128.2 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը` ընդհանուր համատեղ օգտագործման իրավունքով.
2) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 42 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 323.2 քառ. մետր մակերեսով տարածքը:
2. Սահմանել, որ`
1) վարձակալության պայմանագիրը կնքելիս` վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգով.
2) վարձակալությունից գոյացած վճարները uահմանված կարգով ուղղվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե.
3) վարձակալության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները պետք է իրականացվեն «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ վարձակալության պայմանագրի կնքումը (նախատեսելով դրույթ այն մասին, որ վարձակալության ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել) և գույքային իրավունքների պետական գրանցումը: