Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2005, 1192 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եվ սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետեվյալ լրացումները եվ փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եվ սպասարկման կարգում`

4-րդ կետը լրացնել հետեվյալ բովանդակությամբ նոր՝ «թ», «ժ» եվ «ժա» ենթակետերով՝

«թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին եվ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետերին եվ հարկային տեսչությունների պետերին.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին եվ մաքսատների պետերին».

լրացնել հետեվյալ բովանդակությամբ նոր 55, 56, 57 եվ 58-րդ կետերով.

«55. Նախարարությունն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության առեվտրի եվ տնտեսական զարգացման նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10 ծառայողական ավտոմեքենա,

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

24 ծառայողական ավտոմեքենա,

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությանը` 18 ծառայողական ավտոմեքենա,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

11 ծառայողական ավտոմեքենա,

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա։

56. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 51 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` 123 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 84 ծառայողական ավտոմեքենա։

57. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն սպասարկելու համար այդ հանձնաժողովին լրացուցիչ, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա։

58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն սպասարկելու համար այդ գործակալությանը հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա».

բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 3, 4, 6, 6.1, 7, 8, 9, 13, 15, 16, 18, 20, 21, 24 ու 29-րդ եվ «Ընդամենը» տողերը շարադրել հետեվյալ խմբագրությամբ.