14 Հուլիսի 2011, 994 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանելու մասին» N 1270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը «երթևեկության» բառից հետո լրացնել «և փոխադրման» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության և փոխադրման փաստաթղթերի նկարագրությունը և ձևերը` համաձայն N 2 հավելվածի.».
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված