7 Հուլիսի 2011, 993 - Ն
ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի սննդային հավելումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ընդունել և հրապարակել սննդային հավելումների նմուշառման կարգերը և փորձարկման մեթոդները, ինչպես նաև սննդամթերքում սննդային հավելումների հայտնաբերման ու դրանց քանակների որոշման մեթոդները սահմանող ազգային ստանդարտները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո՝ բացառությամբ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված