Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 985 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ և 89-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի N 1038-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 0.7768 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողամասը` համաձայն N 1 հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ 0.7768 հեկտար պետական սեփականության հողամասի վրա գտնվող երկու երկհարկանի ժամանակավոր կացարանների, դրանց սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ 0.1328 հեկտար հողամասի առանձնացումն ու դրանց, ինչպես նաև մնացած 0.644 հեկտար հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետով պետական սեփականություն ճանաչված երկու երկհարկանի ժամանակավոր կացարանները և դրանց սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ 0.1328 հեկտար հողամասը սեփականության իրավունքով անհատույց հատկացնել այնտեղ բնակվող քաղաքացիներին` համաձայն N 2 հավելվածի, որպես բնակելի տարածք:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում քաղաքացիների հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված