Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2011, 1002 - Ա

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Նկատի ունենալով դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի` երաժշտական կատարողական արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրա-ժեշտությունը, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Տիգրան Կարապետի Համասյանին (ծնվ.` 1987 թ. հուլիսի 17-ին, մշտական բնակությունը` ԱՄՆ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր