Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2011, 998 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱ¬ՐԱ¬ԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/2 միջազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող (ընտրված) մասնակիցներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/2 լոտ 1 Իջևան-Գանձաքար -կմ 0+000-կմ 6+970 ճանապարհային հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար <<Իջևանի ՃՇՇ>> փակ բաժնետիրական ընկերությունը` 440,827,320 դրամ պայմանագրային գումարով և CW-ICB-AF2-2011/2 լոտ 2 Արաքս-Մեծամոր կմ 0+000-կմ 4+100 և Արաքս-Մեծամոր-Գայ-Հովտաշատ կմ 0+000-կմ 2+513 ճանապարհային հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող <<Սիսիանի ԲՈՒԱՏ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և <<Կուարլինի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ` 1,020,830,407 դրամ պայմանագրային գումարով: